Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե մանկապարտեզի վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է որևէ աշխատակից /գանձապահի հաստիք չկա/, ապա կա՞ արդյոք համապատասխան հոդված, որը հիմք ընդունելով՝ կարող ենք կարգադրություն ձևակերպել։ Շնորհակալություն:
Այդպիսի հոդված չկա, բայց կարող եք առաջնորդվել հաշվապահական հաշվառման մասին օրենքի 13-րդ հոդվածով.
Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում
1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարությունը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից և դրամական արժեքի մեծությունից:
Տվյալ դեպքում կարող եք իրազեկել՝ տվյալները տրամադրել, որպեսզի փոխանցումով վճարեն, կամ որևէ աշխատակցի պետք է գրավոր լիազորված լինի իրականացնելու այդ աշխատանքները: