Հայկ․
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:
Հարգելի Հայկ, աամաձայն ՀՕ, եթե այն հիմնավորված է, ապա նվազեցման ենթակա է, սակայն եղել են դեպքեր, որ ՊԵԿ չի ընդունել: Որպեսզի նման խնդիրներից ազատվեք, լավ կլինի պաշտոնական գրություն ուղարկեք: Թող իրենք հստակ պարզաբանում տան այդ հարցի շուրջ կամ զանգահարեք 060844444։
Ձեր ցանկությամբ նամակի պատասխանը կարող եք հրապարակել էջում, որպեսզի մյուսների համար ելակետային աղբյուր լինի։
Այո կարող եք նվազեցնել,իսկ տարածքի վարձակալման պայմանագիրը գրանցված է կադաստրով,որ ՊԵԿ-ը հիմնավորված համարի,
Պայմանագիրը կնքված է 2 կողմերի միջև: Կադաստրով հաստատված լինելու դեպքում պայմանագրի վրա նշում արված պիտի լինի՞, այդ մասը ինչպե՞ս ճշտեմ
վարձատուն կամ դուք պետք է ներկայացնեիք գրանցման,կադաստրից էլ որ հարցնեք կասեն,
Շատ լավ, շնորհակալ եմ: Ստացվում է, եթե պայմանագիրը կադաստրում գրանցված չլինի, չեմ կարող շրջհարկից նվազեցնել արժեքի 3%-ը։
հնարավոր է,կադաստրը հարկայինին տեղեկացնում է այդ պայմանագրերի մասին