Վարձավճարի կանխիկ ստացում

Դիաննա․

Բարև Ձեզ: Տրանսպորտային միջոցների վարձակալությունից ստացված վարձավճարը շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է ստանալ կանխիկ և միայն հաշիվ գրել, քանի որ չունի ՀԴՄ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Եվա

Ֆիզիկական անձանց կարող է հաշիվը գրել և գումարը ստանալ կանխիկ, եթե չի գերազանցում 300 000 դրամը։

Դիաննա

Իսկ ՀԴՄ սարքի առկայություն այս պարագայում պարտադիր չէ, չէ՞։

Եվա

Իրավաբանական անձանց պարագայում` միայն փոխանցմամբ։

Tigran

կարող էք ստանալ կանխիկ և միայն հաշիվ գրել,ֆիզ.անձանց դեպքում, իսկ իրաավ.անձանց հետ անկանխիկ, անկանխիկի օրենքը նորից նայեք,  

Դիաննա

Շնորհակալ եմ պատասխանի համար, օրենքը գիտեմ, ինձ ավելի շատ հետաքրքրում է արդյո՞ք կարող եմ հաշիվ գրել ու չտրամադրել ՀԴՄ կտրոն, ՀԴՄ սարքի կիրառելիության ոլորտների շարքում են բնակչությանը մատուցվող ծառայությունները, իմ նշած դեպքը չի՞ համարվում բնակչությանը մատուցվող ծառայություն և ՀԴՄ սարք ունենալը պարտադի՞ր է։

Tigran

այո կարող եք, քանի որ հաշիվ գրելը ևս հավաստում է որ ծառայություն է մատուցվել, ու կարող է կիրառվել նաև ձեր գործարքների դեպքում էլ,

Արմինե

Միանշանակ կարող եք հաշիվ դուրս գրել, և ՍՊԸ-ն կարող է չունենալ ՀԴՄ սարք։