Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ:
Այդ դասակարգչով հնարավոր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր, եթե գործի միկրոյի համակարգում, ապա վարձավճարից եկամտային հարկը պետք է վճարի վարձատուն, իսկ շրջհարկի դեպքում կվճարեր ԱՁ-ն:
Շնորհակալ եմ Տիգրան ջան, իսկ դիմացի կողմի, այսինքն` վարձատուի կազմակերպաիրավական ձևը նշանակություն չունի չէ՞։
Նշանակություն ունի, եթե ֆիզ. անձ է, պետք է գնա հարկային հաշվառման կանգնի ու եկամուտները հայտարարագրի, ու պետք է կազմել հաշիվ ֆակտուրա: Եթե բիզնես սուբյեկտ է, արդեն կդիտարկի որպես եկամուտ, հաշվարկային փաստաթուղթ դուրս կգրի:
Մերսի
Այո, միկրոյի դեպքում հարկային գործակալ չեք համարվում:
Շնորհակալ եմ