Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

Լիաննա.

Բարև, սիրելի հաշվապահներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն վարձակալելու է գրասենյակային տարածք ֆիզ. անձից, ով այժմ ռուսաստանում է, և չունի հայկական անձնագիր։ Ինչպե՞ս պետք է վարվել վարձակալական պայմանագրի հետ (լիազորագրո՞վ)։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո , պետք է ուղարկի լիազորագիր, որի մեջ պետք է անպայման նշվի անշարժ գույքի հետ կապված գործարքների իրականացում։

Tigran

Այո, թող որևէ մեկին լիազորի լիազորագրով, նաև հաշվի առեք, որ կա օրենքի պահանջ կադաստրում վարձակալության պայմանագրի գրանցման:

Նաիրա

Բարև Ձեզ, Լիաննա։
ՀՀ-ում գտնվող իր որևէ մի ծանոթի լիազորագիր է ուղարկում, նրա հետ միասին գնում եք Կադաստր և ձևակերպում եք վարձակալությունը, որպեսզի հետագայում խուսափեք խնդիրներից:

Արա

Անկախ քաղաքացիությունից՝ վարձակալության պայմանագիրը կազմվում է նույնությամբ, իսկ եթե սեփականատերը Ռուսաստանում է, ապա լիազորագիրը բավարար է վարձակալության պայմանագիր կնքելու համար։

Լիաննա

Կասե՞ք խնդրեմ` վարձակալական պայմանագրում պետք է նշվի ոչ ռեզիդենտի, թե՞ լիազորվող անձի տվյալները: