Լիաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե վարձակալելու ենք գրասենյակային տարածք, և տարածքի սեփականատերը ոչ ռեզիդենտ ֆիզ. անձ է, որն ուղարկել է լիազորագիր: Հիմա վարձակալական պայմանագիր կազմելիս, լիազորվող անձի տվյալնե՞րը պետք է լրացնել պայմանագրում, թե՞ սեփականատիրոջ տվյալներըը։
Շնորհակալ եմ նախապես:
Երկուսինն էլ պետք է լրացնել պայմանագրում, լիազորված անձը զուտ գործարքի կնքումն ապահովողն է, իսկ եկամուտ ստացողը սեփականատերը:
Գրում եք Վարձատու —————, որի անունից հանդես է գալիս ————— համաձայն լիազորագրի տրված —————————— կողմից։