Վարձակալության վերաբերյալ

Անուշիկ.

Բարեվ ձեզ, հարցս հետեվյալն է,կազմակերպության հիմնադիրը կարող է իրեն պատկանող շինությունը վարձակալության տալ իր կազմակերպությանը,եվ ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:Շինության վերագնահատումը տվյալ դեպքում անհրաժեշտ է թե ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Անուշիկ ջան կազմակերպության հիմնադիրը կարող է գործառնական վարձակալության տալ իրեն պատկանող հիմնական միջոցը: Կազմակերպությունը հանդիսանալով հարկային գործակալ պարտավորություն է կրում հիմնադիրն վճարած վարձակալական վճարից պահել 10 տոկոս եկամտահարկ և փոխանցել պետբյուջե: իսկ վերագնահատում իմ կարծիքով պետք չի որովհետև տվյալ հիմնական միջոցը չի պատկանում կազմակերպությանը:

Գնել

1. Այո, կազմակերպության հիմնադիրը, կարող է իրեն պատկանող շինությունը վարձակալության տալ իր կազմակերպությանը;
2. ԱԱՀ (եթե վարձատուն ԱԱՀ հարկ վճարող է, օրինակ ԱՁ է և ձեր ընկերությունում ունի 20%-ից ավելի բաժնեմաս) – Հոդված 8.9 -ով ԱԱՀ հարկվող շրջանառությունը չի կարող պակաս լինել գույքահարկով հարկվման նպատակով օրենքով սահմանված գումարի` օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալված տարածքի բաժնեմասի համապատասխանող արժեքի 5%-ից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը տարվա ընթացքում բաշխվում է հավասարաչափ:
3.Եկամտահարկ, եթե վարձատուն ֆիզիկական անձ է -10%:

Արտաշես

Մեր ՀՀՀՀՍ-ների և IFRS-ի մեջ կան տարբերություններ… Այ եթե փորձենք ինչ-որ տոկոսային ձևով դա արտահայտել կարող եք ասել մոտավորապես IFRS-ը քանի տոկոսով ` տարբերվում ՀՀՀՀՍ-ներից???