Արսեն.
Հարգելիներս, երկու ՍՊԸ-ների միջև վարձակալության պայմանագիր կնքելու և դրա վավերացման համար Մեր տարածքային նոտարը մի շարք փաստաթղթերի հետ միասին պահանջել է նաև ներկայացնել ՍՊԸ-ների արձանագրության որոշումներ, որում նշվում է ՍՊԸ-ների մասին ՀՀ Օրենքի 48 հոդվածը: Ես չգտա կայքերում նման օրենքի մասին տեղեկություն, կցանկանայի իմանալ քանի մասից է բաղկացած այդ օրենքը և որ մասն է վերաբերվում վարձակալությանը որպես խոշոր գործարք
Հոդված 48. Խոշոր գործարքները
1. Խոշոր է հանդիսանում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են ընկերության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսից ավելին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ խոշոր գործարքի այլ չափ: Խոշոր չեն ճանաչվում այն գործարքները, որոնք կատարվում են ընկերության առօրյա տնտեսական գործունեության ընթացքում:
2. Խոշոր գործարք կատարելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
3. Ընկերության խորհրդի ստեղծման դեպքում ընկերության կողմից իր կանոնադրական կապիտալի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակի կամ անուղղակի գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարման հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին որոշման ընդունումն ընկերության կանոնադրությամբ կարող է վերապահվել ընկերության խորհրդի իրավասությանը:
4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է ճանաչվել անվավեր դատարանի վճռով:
5. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ խոշոր գործարքներ կատարելու համար չի պահանջվում ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի որոշումը:
6. Սույն հոդվածը չի կիրառվում մեկ մասնակցից բաղկացած ընկերությունների նկատմամբ, որն իրականացնում է տվյալ ընկերության գործադիր մարմնի գործառույթները:
Իսկ օրենքը կոչվում է`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Oգնեք, խնդրում եմ: Ըստ օրենքի, վարձակալության պայմանագրի դեպքում ո՞ր կողմն է եկամտահարկ վճարողը: Վարձակա՞լը, թե՞ վարձատուն, և ո՞ր հոդվածն է դա: Շնորհակալ եմ: