Մաշա․
Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը նույն հասցեում գտնվող երկու տաղավար վարձակալության է հանձնել երկու տարբեր կազմակերպությունների։ Նշեմ, որ Ֆիզ․ անձը բացի տվյալ տարածքի սեփականատերը լինելուց նաև նույն տարածքում իրականացվող առևտրային գործունեության (սուպերմարկետ) հիմնադիր տնօրենն է (կազմակերպաիրավական տեսակը ՍՊԸ, գործում է հարկման ընդհանուր համակարգում)։ Արդյո՞ք ճիշտ էր պայմանագրերը կնքել ֆիզ. անձով։ Կանխավ շնորհակալություն։
Եթե գույքը կադաստրում որպես ֆիզ.անձի պատկանող է գրանցված,ապա որպես ֆիզ.անձ պետք է կնքի պայմանագիրը։
Մերսի Տիգրան ջան։ Իսկ եթե երկու տարածք ա հանձնել՝ տարբեր կազմակերպությունների, դա որպես գործունեություն չի դիտարկվու՞մ։
Այո, դիտարկվում է։
Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր), որը նույն տարածքում
(նույն հասցեում) գտնվող իր առանձին շինությունները առևտուր իրականացնելու համար նոտարական վավերացմամբ և պետական գրանցմամբ վարձակալության է տրամադրում մեկից ավելի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի
համարվում է Կազմակերպիչ:Քանի որ Օրենքով չի սահմանափակված Վայրերում այլ գործունեություն իրականացնելու իրավունքը (օրինակ
տարադրամի փոխանակում, առողջապահական ծառայություններ և այլն), ուստի նույն տարածքում (նույն հասցեում) բացի առևտրական գործունեություն իրականացնելու նպատակից, տարածքներ կարող են տրամադրվել նաև արտադրական գործունեություն իրականացնողներին: Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) այս պարագայում ևս հանդիսանում է որպես Կազմակերպիչ, եթե նույն տարածքում (նույն հասցեում) մեկից ավելի վաճառատեղեր վարձակալվել են առևտուր իրականացնելու նպատակով:
անհրաժեշտ է նշել վարձակալների կողմից տարածքների օգտագործման նպատակը:Որպես Կազմակերպչի գործունեություն կարող է դիտվել նաև նույն տարածքում (նույն հասցեում) գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպողի գործունեությունը:
5. Որպեսզի անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) ճանաչվի Կազմակերպիչ, իսկ գործունեությունը առևտրի իրականացման վայրի կազմակերպում
Եթե վաճառատեղեր տրամադրելու պայմանագրերում չի նշված նպատակը, սակայն
փաստացի այդ վաճառատեղերում Վաճառողների կողմից իրականացվում է առևտուր, ապա գործունեությունը համարվում է առևտրի իրականացում, իսկ վայրը
առևտրի իրականացման վայր:Եթե նույն վայրում (նույն հասցեում) մեկից ավելի տարածքներ վարձակալվել են առևտուր իրականացնելու նպատակով, ապա անշարժ գույքի սեփականատեր ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) համարվում է Կազմակերպիչ և պարտավոր է ապահովել Օրենքով սահմանված Վայրին և Կազմակերպչին ներկայացվող պահանջները:
6. Ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) կամ կազմակերպությունը իր սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալած շինությունը կամ շինությունները կամ դրանց առանձին մասերը (տարածքները) մեկից ավելի առևտուր իրականացնող Վաճառողներին, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող սուբյեկտներին վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում, համարվում է Կազմակերպիչ և պարտավոր է ապահովել Օրենքով սահմանված Վայրին և Կազմակերպչին ներկայացվող պահանջները: