Ողջույն բոլորին։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար անմիջապես գնում ենք կադաստր, թե՞ մենք կնքում ենք, իրենք հաստատում, և նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ:
Կնքում եք, նոտարական վավերացումը պարտադիր է: 6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքելու համար պետք է նոտարով հաստատել, հետո տանել կադաստր պետական գրանցման համար։
Իսկ որտե՞ղ է նշված, որ պարտադիր է նոտարական հաստատումը։
Կնքում եք, նոտարական վավերացումը պարտադիր է: 6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Իսկ պայմանագիրը նոտարն է կազմու՞մ միանգամից:
Նոտարն ունի իր շաբլոն պայմանագիրը, որի մեջ փոփոխություն պետք է արվի, եթե ձեզ կբավարարի այդ պայմանագիրը, կարող եք օգտվել այդ օրինակից։
Բարև ձեզ։ Իսկ եթե տան սեփականատերը երկրից դուրս է գտնվում, ինչպե՞ս կարող ենք պայմանագիր կնքել։