Վարձակալության հետ կապված ձևակերպումներ

Հակոբյան Գևորգ.

Կասե՞ք, թե ինչ ձևակերպում է տրվում վարձակալության դեպքում: Առհասարակ, եթե դժվար չէ, կխնդրեի նկարագրել վարձակալության ողջ պրոցեսը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Armen Mnatsyan

Բարև, Հարգելի Գևորգ: Ցանկացած տիպի վարձակալություն ձևակերպելուց առաջ նախ վարձատուի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմք կհանդիսանակ հաշվապահորեն այն ձևակերպելու համար: Օրինակ, եթե վարձակալել ես հիմնական միջոց, ապա այն ձևակերպվում է`
դտ.111 շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոց
կտ.5311 կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով

Արամ

Վարձակալության դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները՝
1.եթե վճարելու եք մինչև հաջորդ ամսվա 15-ը`
ամսվա վերջին օրը պարտավորվատություն եք վերցնում ձեզ վրա` կատարելով հետևյալ գրանցումները` օրինակ վարձակալած տարացքի համար պետք է վճարել 120 000 դրամ, կատարում ենք հետևյալ գրանցումները՝ 7139 (վարձակալած տարածքը օգտագործվել է տնօրինության կողմից) / 7122 (Վարձակալած տարածքը կարողանալու եք հաշվել որպես ինքնարժեք) դտ120000 5311 կտ120000, վճարումից հետո կրեդիտորական պարտքի մարում 5311 դտ120000 և 252 (բանկ) / 251 (դրամարկղ) կտ120000:
2.եթե մինչև ամսվա վերջ կանխավճար եք տալիս, ապա հետևյալ գրանցումները՝
2244 դտ120000 և 252 (բանկ) / 251 (դրամարկղ) կտ120000 և ամիսը անցնելուց հետո
7139 (վարձակալած տարածքը օգտագործվել է տնօրինության կողմից) / 7122 (Վարձակալած տարածքը հաշվելու եք որպես ինքնարժեք) դտ120000 2244 կտ120000