Տիգրան․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին և պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը։ Ի՞նչ է պետք ներայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին և պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը։ Ի՞նչ է պետք ներայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկայինին պետք է ներկայացնեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, գործարքը դադարեցնելուն հաջորդող 5-օրյա ժամկետում:
շնորհակալ եմ պատասխանի համար , իսկ եթե տարածքի սեեփականտեր ֆիզ անձը ՀՀ-ում չէ , ՀՎՀՀ-նն գրանցված է օնլայն , ինչպես այդ հայտարարությունը ներկայաացնել հեռակա եղանակով կամ օնլայն ՞
https://e-request.am/hy այս կայքով, թող ստորագրի,սկան անի,կցի ու ներկայացնի այս կայքով
իսկ օրինկելի ձև կա պահանջվող փաաստաաթղթերի ՞
ձևը կա պահանջվող փաստաթղթի, գրեք, կբերի
Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարություն պետք է հարկային մարմին ներկայացնեք եկամտի ստացման դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
շնորհակալ եմ պատասխանի համար , իսկ եթե տարածքի սեեփականտեր ֆիզ անձը ՀՀ-ում չէ , ՀՎՀՀ-նն գրանցված է օնլայն , ինչպես այդ հայտարարությունը ներկայաացնել հեռակա եղանակով կամ օնլայն ՞
Բարև ձեզ։ Եթե վարձակալության պայմանագիրը գրանցված է Կադաստրի կոմիտեւմ կարծում եմ ոչինչ պետք չի ուղարկել, բայց ապահովության համար կարող եք ձևը լրացնել, սկանավորել և ուղարկել կամ Տիգրանի նշված հասեով կամ secretariat@petekamutner.am հասցեով:
Հոդված 407.Ապօրինի գործունեությամբ զբաղվելը
2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը:
7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`
2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.
Սույն մասի կիրառության իմաստով՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման հայտարարության ձևը և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք::