Մարի.
Հարգելիներս, ՍՊԸ-ն գրանցված է հարկայինի դաշտում որպես միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողներ չունի, դեռ գործունեություն չի իրականացնում, տնօրենն էլ դեռ գրանցված չէ: Բայց ունի վարձակալած տարածք որպես աշխատանքային սենյակ: Վարձավճարի համար ուզում են ֆակտուրա դուրս գրեն, որ վարձը անկանխիկ վճարենք: Դա ինչպե?ս է լինելու, խնդրում եմ փորձառուները օգնեն հասկանամ:
ֆակտուրան էլեկտրոնային դուրս կգրեն,կհաստատեք,հիշեք սակայն հարկային գործակալ դեռ չեք հանդիսանում,եթե նման հարց կա:
Շնորհակալ եմ արձագանքելու համար։Այսինքն,ՍՊԸ-ի տնօերնը հաշիվ բացի , տրամադրի վարձատուին ՀՎՀՀ-ի հետ , որ ֆակտուրա դուրս գրե՞ն։ Ֆակտուրան ստորագրենք,ու փոխանցումը ՍՊԸ-ի հաշվից արվի՞։
Այո, եթե վարձատուն ֆիզ. անձ է, ինքն է այդ եկամուտներից հարկ վճարելու, քանի որ միկրոյի համկարգում եք գործում։