Վառելիքի հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Nara.

Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ: Ֆլեշը իրավու՞նք ունի դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ (բենզին) այն կազմակերպությանը, որը հանդիսանում է ԱԱՀ վճարող:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Միհրան

Հարցը սխալ եք ձևակերպում, նախ ընդհանրապես կապ չունի Ձեր` ԱԱՀ վճարող համարվելու փաստը (պարտավոր էլ չի իմանալ), հարցը նրանում է, թե կարող է հարկային հաշիվ դուրս չգրել (ձեր ասած ԱԱՀ-ով հաշիվը կոչվում է հարկային հաշիվ): Պատասխան` ոչ թե իրավունք ունի, այլ իրավունք չունի դուրս գրել հարկային հաշիվ (ԱԱՀ-ով հաշիվ):

Արա

Քանի որ 2011թ. հունվարի 1-ից ուժը կորցրել է “Բենզինի և դիզ. վառելիքի համար հաստատագրված վճարների մասին” օրենքը, ապա շատ հավանական է, որ տվյալ կազմակերպությունը դեռ չի հասել 58.350 մլն. դրամի շեմին, որ համարվի ԱԱՀ վճարող: Համենայն դեպս ուրիշ նորմատիվ իրավական ես դեռ չեմ գտել:

Արսեն

Այո, եթե իրացնում է նախորդ տարվա մնացորդը:

Արծրուն

Ինձ թվում է, որ չունի նոր փոփոխությունների պատճառով: Ինձ էլ էր հետաքրքիր: Բայց Հայաստանն է, այստեղ ամեն ինչ հնարավոր է:

Nara

Այսինքն, եթե ես ստացել եմ նման հաշիվ, ես պե՞տք է հաշվանցեմ ԱԱՀ-ն, թե՞ ոչ:

Hripsime

Եթե ստացել եք հաշվարկային փաստաթուղթ և ոչ թե հարկային հաշիվ, ապա իրավունք չունեք ԱԱՀ հաշվանցելու:

Nara

Շնորհակալություն:

Արտակ

Կոլեգաներ, ինչպես նշել եք` 2011թ հունվարի 1-ից չի գործում “Բենզինի և դիզ. վառելիքի համար հաստատագրված վճարների մասին” օրենքը և բենզին ներմուծողները դարձել են ԱԱՀ վճարողներ ընդհանուր հիմունքներով (ԱԱՀ մասին օրենքի 3 հոդված): Հետևաբար հունվարի 1-ից նրանք պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ, որտեղ առանձին տողով պետք է նշվի ԱԱՀ-ն: Սակայն հունվար ամսվա ընթացքում նրանք դուրս են գրում հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ: Այդ առումով կա պաշտոնական պարզաբանում N31 առ 22.12.2010թ, ըստ որի եթե բենզին ներմուծող ընկերությունը իրացնում է մինչև 2011 թ հունվարի 1-ը ներմուծված բենզին (երբ նա գործել է հաստատագրված վճարի դաշտում), ապա նա կարող է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ: