Anush.
Հարգելի կոլեգաներ,
Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր:
Շնորհակալ եմ:
Հարգելի Անուշ,
Կարդացեք “Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության N 525 որոշումը:
Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե վառելիքի համար Ձեզ տրամադրեին հաշիվ-ապրանքագիր, հետո երթուղային թերթերով ձևակերպեիք դրանց ծախսը` ողջամտության սահմաններում:
Հարգելի Արա,
Շատ շնորհակալ եմ: