Տիգրան.
Բարև Ձեզ: Ես ունեմ միկրո ԱՁ /96.09.0/, հուշանվերների վաճառքով եմ զբաղվում, այդ հուշանվերները ներկրում եմ ՌԴ-ից: Վաճառում եմ իմ հիմնական հաճախորդներին, որոնք վերավաճառում են առանց ՀԴՄ: Ես կարոո՞ղ եմ իմ ԱՁ-ով, Հդմ-ով, իմ տնից վաճառք իրականացնել: Եթե այո, ապա իո՞նչ հարկեր պիտի մուծեմ: Կանխավ շնորհակալություն:
Եթե դուք գործում եք Երևանում, ապա չեք կարող միկրոյով աշխատել, քանի որ վաճառքով եք զբաղված, պետք է գործեք շրջհարկի դաշտում, պետք է ունենաք ՀԴՄ և վաճառքի 5-4 տոկոսը, մոտավորապես մինիմալ 1,5 տոկոսը վճարեք շրջանառության հարկ։
ԱՁ-ն մարզում է, ինձ հետաքրքրում է` կարո՞ղ եմ տնից վաճառք իրականացնել:
Եթե հարկայինը կգրանցի ՀԴՄ տան վրա, ուրեմն կարող եք։
Շնորհակալություն
Եթե Երևանում եք գրանցված, միկրոհամակարգում գործել չեք կարող, իսկ տնից վաճառելու հաշվով խնդիր չկա, ՀԴՄ-ն էլ պետք է գրանցվի այն հասցեում որտեղ գործում եք:
Շատ շնորհակալություն: