Հայկ.
Սիրելի հաշվապահներ, եթե ներմուծվել է այնպիսի ապրանք, որը ըստ կառավարության հատուկ ցանկի ԱԱՀ-ով չի հարկվում, արդյո՞ք կարելի է այդ ապրանքը մաքսային արժեքից ավելի ցածր արժեքով վաճառել: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկ.
Սիրելի հաշվապահներ, եթե ներմուծվել է այնպիսի ապրանք, որը ըստ կառավարության հատուկ ցանկի ԱԱՀ-ով չի հարկվում, արդյո՞ք կարելի է այդ ապրանքը մաքսային արժեքից ավելի ցածր արժեքով վաճառել: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Հայկ, ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 4-րդ կետում նշվում է.
Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
…
4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:
Հարգելի Կարեն, երևի հարցս լավ չեմ ձևակերպել: Ենթադրենք, իրավաբանական անձը ապրանք է ներմուծել և invoice-ի վրա նշված է 100 դրամ ապրանքի արժեք, այդ ապրանքը ներմուծման պահին ԱԱՀ-ով չի հարկվում (քանի որ հատուկ ցանկի մեջ է մտնում), մաքսային արժեքը գնահատվել է 500 դրամ: Արդյո՞ք իրավաբանական անձը իրավունք ունի այդ ապրանքը վաճառել 300 դրամով:
Իմ կարծիքով` այո: Ուղղակի եթե այդ ապրանքը ներմուծման պահին հարկվեր ԱԱՀ-ով, և դուք այն վաճառեիք ավելի ցածր գնով, կառաջանար ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև բացասական տարբերություն, որը հաշվանցման ենթակա չէր լինի:
ԱԱՀ-ով հարկվող ապրանքի դեպքը պարզ էր, ամեն դեպքում շնորհակալություն: 🙂