Վահագն․
Բարև Ձեզ։
Ավտոտեխսպասարկման կետը բացի մեքենաների տեխզննումից և վերանորոգումից վաճառում է նաև յուղ և որոշ նյութեր մեքենայի սպասարկման համար։ Ենթադրենք՝ մեքենայի յուղի փոխարինման ժամանակ կատարվում և յուղի վաճառք և յուղի փոխարինման ծառայություն, 1 ՀԴՄ-ո՞վ պետք է տպվի միանգամից յուղի և սպասարկման ընդհանուր գումարը։ Շրջհարկով հարկման դեպքում պե՞տք է առանձնացվի այդ ապրանքի վաճառքը և սպասարկման գումարը տարբեր դրույքաչափերով հարկման համար։
Բարև Ձեզ։ Այո, պետք է ունենաք 2 առանձին բաժին ՀԴՄ-ում, երկուսն էլ շրջանառության հարկով հարկվող, երկուսն էլ 5 % դրույքաչափով։ Առևտրի դեպքում կունենաք նվազեցումներ ձեռքբերումների 4 % չափով, սակայն ոչ պակաս ձևավորվող հարկման բազայի 1.5 %-ից։ Ավելի մանրամասն՝ ծանոթացեք ՀՀ ՀՕ հոդված 258։
Այո, թեկուզ շրջհարկով հարկման դեպքում պետք է առանձնացվի ապրանքի վաճառքը և տեխնիկական սպասարկման գումարը թե տարբեր դրույքաչափերով հարկման համար, թե նաև այն պատճառով, որ դրանք տարբեր գործունեություններ են ու պետք է արտացոլվեն շրջհարկի հաշվետվությունում որպես տարբեր գործունեություններից եկամուտներ։
Ուշադիր եղեք յուղի վաճառքը կարող է հարկվել նաև ակցիզով։