Վաճառվել են սարքավորումներ

Arpin.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք:
Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ:
Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը:
Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Պ.Արթուր

Դուք պետք է կազմեք հաշիվ ֆակտուրա մի օրինակը տվեք գնորդին, իսկ մյուս օրինակը պահեք Ձեր մոտ, բայց գնորդը գումարը պետք է վճարի փոխանցումով, քանի որ Ձեր գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը: Մյուս կողմից Դուք նշել եք որ աշխատում եք առանց ՀԴՄ-ի սա նշանակում է որ Դուք պետք է աշխատեք միայն փոխանցումներով, քանի որ եթե դուք ունեք կանխիկ դրամով կամ փոս քարտով ստացված եկամուտներ ապա Դուք պարտադիր պետք է խփեք ՀԴՄ:

Հայկ

Արփինե ֆիզ անձի համար ոչ մի խնդիր չի առաջանում նշված գործարքից, դուք նույնպես շատ մի անհանգստացեք, անօրինական բան չկա, Ձեր կատարած գործարքը լիովին համապատասխանում է Քաղ.Օրենսգրքի հոդվածներին: Ցանկալի կլինի, որ ֆիզ. անձի հետ կնքեք մատակարարկան պայմանագիր իսկ 3մլն. դրամը ՄՕ-ով մուտքագրեք դրամարկղ որպես իրացումից հասույթ:
Դժվար թե 3մլն. հասույթ ցույց տալու համար Ձեզ ՀՏ-ն ԲԱՆ ԱՍԻ:
hh_poghosyan շնիկ mail.ru

ԿՊ

Համաձայն չեմ Արթուրի այն մտքի, որ POS տերմինալով կատարված գործարքները կանխիկ գործարքներ են:
POS-ով կատարված գործարքները անկանխիկ գործարքներ են և դրա համար ՀԴՄ-ի կարիք չկա:
Գործարքը պարտադիր կատարեք բանկով` անկանխիկ: