Վաճառողը գրանցված է օֆշորային գոտում

Սեդա․

Բարև ձեզ։ Եթե ընկերությունն ապրանք է ձեռք բերում Չինաստանից, բայց այդ կազմակերպությունը գրանցված է Սինգապուրում, որը համարվում է օֆշորային գոտի, դա ի՞նչ պարտավորություն է առաջացնում մեզ մոտ, և ինչ որ հաշվետվություն պե՞տք է հանձնենք, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դա կհամարվի վերահսկվող գործարք, եթե կան այս պայմանները
ՀՕ հ.363,
3. Հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջև Գործարքը համարվում է վերահսկվող` անկախ այդ հարկ վճարողի և այդ անձի միջև փոխկապակցվածության հանգամանքից:
6. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի):

Արմեն

Հոդված 125.Շահութահարկի դրույքաչափերը
6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ երկրներում (տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրն այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ, որի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:

4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս: