Սրճարան բացելու համար

Նառա.

Բարև Ձեզ։ Կխնդրեմ օգնել հետևյալ հարցերում։
Կազմակերպություն է ուզում ստեղծվել, որը գործունեություն է ծավալելու հանրային սննդի ոլորտում, խոսքը մասնավորապես փոքր սրճարան բացելու մասին է։ Ի՞նչ քայլեր պետք է կատարվի հաշվապահի կողմից։
Փոքր-ինչ տեղյակ լինելով՝ ենթադրում եմ, որ պետք է գրանցվի ֆիրման, էլեկտրոնային ակտիվացումները կատարվի 20 օրվա ընթացքում, նաև առանձին ստանա լիցենզիա տարածքի հարկայինից, պետք է ձեռք բերի հդմ սարք…
(Եթե վերոնշյալում կան ճշգրտումներ խնդրում եմ նշել կամ հաստատել գրածս ինֆորմացիան)։
1. Ի՞նչ հարկեր է վճարվում ամսական և տարեկան։
1.1 վճարու՞մ է հաստատագրված վճար։
1.2 Հանրային սննդի դեպքում միկրո լինել ըստ օրենսդրության չի կարող և պետք է դիմել որպես շրջհարկ վճարո՞ղ։
2. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացվում ամսական և տարեկան։
3. Որպես կանոն մինիմում ինչպիսի՞ աշխատավարձ է ունենում փոքր սրճարանի հաշվապահությամբ զբաղվող հաշվապահը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 պետք է գրանցվի ֆիրման, 2 էլեկտրոնային ակտիվացումները կատարվի 20 օրվա ընթացքում, լիցենզիա չկա, այո պետք է ձեռք բերի հդմ սարք…

1. Ի՞նչ հարկեր է վճարվում ամսական և տարեկան։ պետք է գործել շրջհարկով,աշխատողների համար եկամտային սոցվճար,դրոշմանիշային,
1.1 վճարու՞մ է հաստատագրված վճար։ ոչ,
1.2 Հանրային սննդի դեպքում միկրո լինել ըստ օրենսդրության չի կարող և պետք է դիմել որպես շրջհարկ վճարո՞ղ։այո որպես շրջհարկ վճարող,
2. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացվում ամսական և տարեկան։ շրջհարկի եռամսյակային,եկամտայինը ամսեկան է,

3. Որպես կանոն մինիմում ինչպիսի՞ աշխատավարձ է ունենում փոքր սրճարանի հաշվապահությամբ զբաղվող հաշվապահը: ըստ համաձայնության է,

Nara

Շնորհակալ եմ արձագանքի համար։
1.1 հաստատագրված վճարին փոխարինող որևէ այլ տարեկան կամ ամսեկան պարտադիր վճար չկա՞
1.3 որքան է սրճարանի մասով շրջհարկի տոկոսը՞
1.4 ինչպես են կատարվում նվազեցումները՞
4.գիտակցում եմ որ համաձայնության վրա է, բայց առհասարակ գաղափար չունեմ թե միջինում հաշվապահը «(ոչ գլխավոր) ինչքան է ստանում լրիվ դրույքով աշխատանքի դեպքում և ֆրիլանսի դեպքում, ինձ մոտավոր թվեր են պետք որպեսզի իմ թիվը կարողանամ խելքին մոտ համապատասխանեցնել և առաջարկել)

Tigran

1.1 հաստատագրված վճարին փոխարինող որևէ այլ տարեկան կամ ամսեկան պարտադիր վճար չկա՞, ոչ այևս չկա նման վճարի տեսակ,
1.3 որքան է սրճարանի մասով շրջհարկի տոկոսը՞, 6 տոկոս հանծ 3 տոկոս ծախսեր
1.4 ինչպես են կատարվում նվազեցումները՞, նայեք ՀՕ 258 հոդվածը,
4.գիտակցում եմ որ համաձայնության վրա է, բայց առհասարակ գաղափար չունեմ թե միջինում հաշվապահը «(ոչ գլխավոր) ինչքան է ստանում լրիվ դրույքով աշխատանքի դեպքում և ֆրիլանսի դեպքում, ինձ մոտավոր թվեր են պետք որպեսզի իմ թիվը կարողանամ խելքին մոտ համապատասխանեցնել և առաջարկել), դրա համար որևէ չափանիշի հիման վրա գումար ասեք,

Nara

Շատ լավ շնորհակալ եմ, իսկ պոս տերմինալի ձեռքբերման հետ կապված ասում են հիմա պարտադիր է, հակառակ դեպքում 300.000դրամ է տուգանքը։ Դա նշանակում է անկախ հդմ սարքից, մի հատ էլ պոս պետք է անպայման ձեռք բերվի՞ և գրքույկի ձեռքբերումը և ձևակերպումները պարտադի՞ր են։

Tigran

Ոչ, պետք է դիմումով ակտիվացնեք, հդմ-ի անկանխիկ գումար ստանալու ֆունկցիան։