Մադլենա․
Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:
1 օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: սա վիճահարույց հարց է , արդյոք ստացվել է դրա արդյունքում շահույթ, կայացվել շահույթի բաշխման որոշում,
ՍՊԸ ների օրենքը թող 3 անգամ կարդան, հ.24-25
2 սա հաշվի առեք
ՀՕ Հոդված 47.Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում
1. Լուծարվող կազմակերպության հարկային պարտավորությունների կատարումը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա
այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ՝ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է առկա հարկային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ներկայացված հարկային հաշվարկների հիման վրա առաջացած հարկային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:
<strong>Հոդված 323.Առանց իրավահաջորդության կազմակերպության լուծարման դեպքում հարկային պարտավորությունների հաշվառման առանձնահատկությունները</strong>
1. Առանց իրավահաջորդության լուծարվող կազմակերպությունների հարկային պարտավորությունները մարվում են մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:
նաև հ. 340-342
3 բանկային քաղվածքը կամ պետք է տաք կամ իրենք կստանան դտարանով
<strong>Հոդված 350.1.Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը</strong> <strong><em>(վերնագիրը խմբ. 28.02.24 ՀՕ-125-Ն)</em></strong>
1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման
Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Շնորհակալ եմ, պատասխանի համար:
Բանկային քաղվածքները ներկայացրել ենք: 2 բանկային հաշիվները փակվել էին 2016թ, իսկ մեկը 2020թ, որով ոչ մի գործարք իրենց պահանջված ժամանակահատվածում չի կատարվել: Կազմակերպությունը գուքի վաճառքից շահույթ չի ստացել և շահաբաժին չի բաշխել: Եթե հարկայինի պահանջը չկատարվի և շահույթ չբաշխվի, կարծում եմ ուղղակի չեն լուծարի ՍՊԸ-ն: Դա մեզ համար այս պահին ընդունելի է: Ուրիշ ի՞նչ կարող է լինել:
Ուրիշ ի՞նչ կարող է լինել: հանգամանքները ցույց կտան