Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա.

Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Varduhi

Հարգելի Նանա,

Շահութահարկի համար պետք է տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
դտ 7511
կտ 5241
Եկամտահարկի համար`
դտ 7138
կտ 5242
Տույժ տուգանքների գծով`
դտ 7144
կտ ամեն մի հարկի հաշիվը

Նանա

Հարգելի Varduhi, իսկ ինչու՞ մի դեպքում 7511, մյուս դեպքում 7138: Եթե կարելի է, բացատրեք` նման ձևակերպումն ինչո՞վ է պայմանավորված: Կանխավ շնորհակալ եմ:

LENA

7138-Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
7511-Ընթացիկ հարկի գծով ծախս (փոխհատուցում)

Նանա

Հարգելի LENA, այդ հաշիվների անունները ես գիտեմ, ինձ ուղղակի հետաքրքրում է` ինչու ենք ձևակերպում եկամտահարկի դեպքում 7138-Չփոխհատուցվող հարկերից ծախսեր, իսկ շահութահարկի դեպքում 7511-Ընթացիկ հարկի գծով ծախս (փոխհատուցում): Ինչու՞ շահութահարկի գծով ծախսը համարվում է փոխհատուցվող, իսկ եկամտահարկինը` ոչ: Բացի այդ շահութահարկի գծով արձանագրված խախտումը վերաբերում է նախորդ տարիների շահութահարկին, այդ դեպքում ինչու՞ ընթացիկ հարկի գծով ծախս: Կանխավ շնորհակալություն: