Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:
Շահութահարկի մասին օրենքով եկամտից չնվազեցվող ծախս է.
հոդված 16 է) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից:
Նանա
Հյուր
12 տարի առաջ
Շնորհակալ եմ, հարգելի Koryun, հարցիս արձագանքելու համար: Գիտեմ, որ չնվազեցվող ծախս է, իմ հարցը վերաբերվում է նրան, թե արդյոք շահութահարկի հաշվարկի բլանկում այդ գումարը պետք է ինչ որ կերպ արտացոլվի:
Սովորաբար ակտում գրում են, որ հայտնաբերվել են “էս էս” խախտումները, ինչի արդյունքում պակաս է ցույց տրվել, օրինակ, 3.0 մլն հարկվող եկամուտ (կամ ավել ծախս), ինչը առաջացնում է 0.6 մլն շ-հարկ, … տույժ, … տուգանք: Այստեղ 3.0 մլնը միացվում է տարեկան համախառն եկամուտին և առանձին նշվում 0119 տողում, իսկ 0.6 մլն-ը միացվում է տարեկան շահութահարկի գումարին (միակ տարբերությամբ, որ հարկայինի կողմից ձևակերպվում է ոչ թե տարվա վերջում, այլ անմիջապես) և մասնակցում կանխավճարի հաշվարկում:
Նանա
Հյուր
12 տարի առաջ
Շնորհակալ եմ պատասխանների համար: Արթուր, իսկ շահութահարկի գծով տույժ տուգանքը չի՞ արտացոլվում հաշվարկում:
Քանի որ հարկային մարմնի հաշվարկված տույժերն ու տուգանքները շահութահարկով ծախս չեն դիտվում, դրանք արտացոլվում են միայն Ձև 2-ում (եթե, իհարկե, այն կազմում եք):

Իհարկե պետք է արտացոլվի: Շահութահարկի հաշվարկում կա համապատասխան տող համապատասխան անվանումով: