Նարե.
Հարգելի հաշվապահներ,
գործընկեր կազմակերպությունից բանկային փոխանցման միջոցով ստացել ենք կանխավճար` 200.000 դրամի: Սակայն 2 օր հետո ապրանքնեըը ձեռք բերվել` 120.000 դրամի:
Ստացվում է, որ 80.000 դրամը պետք է հետ վերադարձնենք:
Կարող եք արդյոք խորհուրդ տալ` ինչ փաստաթղթերի կազմման ու լրացման հետ է կապված կանխավճարի ձևակերպումը և հետո` դրա մի մասի վերադարձը:
Իսկ ինչ վերաբերվում է հաշվապահական ձևակերպմանը, արդյոք ճշտ կլինի ձևակերպել “Կրեդիտորական պարտք”, իսկ հետո` “Կրեդիտորական պարտքի մարում” ????
Նախապես շնորհակալություն
պարզապես 80000 ը հետ փոխանցեք, նպատակը որպես ստացված կանխավճարի հետ վերադարձ` ձևակերպելով Դտ 523 (ստացված կանխ.) Կտ252
252 523 200,0
221 611 100,0 /120,0/
221 524 20,0 /ete AAH vcarox eq/
523 221 120,0
523 252 80,0
Կանխավճարի ստացումը և վերադարձը ոչ մի հատուկ փաստաթղթերով չի ձեևակերպվում, ուղղակի ճիշտ մուտագրեք ձեր բանկի քաղվածքը:
Լրացրու վճարման հանձնարարական,որպես կրիդիտորական պարտքի մարոմ և եթե բանկում, հաշվին մնացել է գումար, հետ փոխանցիր և վերջ;
Համենայն դեպս կարծում եմ՝ ճիշտ կլինի նաև (իհարկե դա պարտադիր չի), որ փոխանցող կազմակերպությունը գրավոր դիմում ներկայացնի և խնդրի հետ փոխանցել նշված գումարը:
Հարգելի , վաճառքի դեպքում կրեդիտորական պարտք չի առաջանում, ինչի մասին է խոսքը: Գրավոր դիմումի կարին նույնպես չկա: Նարե Դուք ոչ մեկի մի լսեք:
Հարգելիներս, եթե մի հարցում վստահ չեք, խորհուրդներ մի տվեք:
Հարգելի Հայկ Դուք այս հարցում ժխտում էս ուրիշների կարծիքը և չես ասում քո կարծիքը, թե ինչպես ձևակերպի Նարեն,չէ որ նա հարց է տվել և սպասում է պատասխանին:Իսկապես, որ վաճառքից առաջանում է միյայն դեբիտորական պարտք,բայց չէ,որ մինչ այդ, ստացված կանխավճարը ձևակերպվել էր, որպես կրիդիտորական պարտք,տարբերությունը մնում է որպես կրիդիտորական պարտք և այն որպես այդպիսին պետք է հետ փոխանցել: