Lusin87.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:
Երկու երնեկ մի տեղ չի լինում, նամանավանդ հարկային դաշտում: Վերագնահատեք շենքի կադաստրային արժեքը նախքան վաճառքը, ինչ-որ մի կերպ:
Շենքը վաճառեք կադաստրային արժեքից ոչ պակաս գնով, իսկ հետո ֆիզ. անձը թող այն անհատույց տրամադրի ձեզ: