ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ.

Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սևակ Լսկավյան

Կցանկանայի իմանալ այդ հարցի պատասխանը

Ashot

Քանի որ Հայաստանում գրեթե ոչ ոք ՍՊԸ հիմնադրելուց իրական ներդրած գումարները կանոնադրական կապիտալում ցույց չի տալիս, այլ գրանցում են ասենք 50հազ. դրամ, ապա բնականաբար ընկերության ակտիվները պետք է գոյանան փոխառու միջոցների հաշվին, որն էլ տալիս է ընկերության հիմնադիր(ներ)ը: Սկզբում ինչ-որ քանակի դրամական միջոցներ անպայման տրամադրվում են որպես փոխառություն, որից հասկանալի է, կարելի է տարբեր գործառնություններ անել, նաև աշխատավարձ վճարել: Ձեր ասած դեպքում փոխատուն և փոխառուն նույնը չեն, քանի որ փոխատուն ֆիզ. անձ հիմնադիրն է, իսկ փոխառուն ՍՊ ընկերությունը, որի անունից ուղղակի հանդես է գալիս տնօրենը, որն էլ տվյալ դեպքում նույն անձն է: Իսկ հաշվապահորեն կարող եք ձևակերպել դտ 251, 252,… կտ 513(այստեղ կարող է լինել նաև 412, եթե փոխառությունը տրվում է երկարաժամկետ, բայց քանի որ հիմնականում չգիտես երբ կմարվի, ապա նպատակահարմար է հաշվառել 513-ով, և տարեվերջում արդեն տեսնելով ինչ է եղել, հաշվեկշռում ցույց տալ երկարաժամկետի կամ կարճաժամկետի տողում)

ԱՐՏ

Իսկ այս բացատրությանը կա՞ օրենքով սահմանված որևէ հիմնավորում: Որևէ հոդվածում նշվու՞մ է արդյոք նմանատիպ մի դեպք, երբ կարելի է պայմանագրի երկու կողմում լինել նույն անձի ստորագրությունը: