Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն՝ եթե 46 000 000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք՝ սահմանվել է 50 000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն՝ ծախսը միայն իր աշխատավարձն է ու սոցը, դրանք պետք է հանվե՞ն 191 667-ից ելնելով: Այսինքն՝ հիմք վերցնենք մեր 50 000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ: Վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել, թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:
Հարգելի Սյուզի, Ձեր շահույթը ամսվա կտրվածքով 191 667-ի և աշխատավարձի (գումարած սոց.) տարբերությունն է, եթե իհարկե ուրիշ հիմնավոր ծախսեր չունեք, նույնիսկ եթե անհատույց վարձակալության տրվեր տարածքը: Նախորդ տարի ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները կարող են ընթացիկ տարում շահութահարկի կանխավճար չվճարել: Ձեր դեպքում չգիտեմ` Դուք հաշվետվությամբ կանխավճար նախատեսել եք, թե ոչ: