Սեդա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն տարածք է տվել վարձակալության Ա/Ձ-ին, նվազագույնը որքա՞ն վաձավճար պետք է սահմանվի և որքա՞ն եկամտային հարկ պետք վճարվի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սեդա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն տարածք է տվել վարձակալության Ա/Ձ-ին, նվազագույնը որքա՞ն վաձավճար պետք է սահմանվի և որքա՞ն եկամտային հարկ պետք վճարվի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
կադաստրային գնին մոտ վարձավճարով,
Տարեկան կտրվածքով՝ կադաստրային արժեքի 2,5 տոկասից ոչ ցածր։
Անհատի համար եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս,սակայն ձեզ մոտ ՍՊԸ է, գրում եք հաշիվ, գինը պետք է կադաստրային արժեքին մոտ լինի,կամ շատ չտարբերվի, չնայած,կարող եք նաև ավել նշել գումարը:
ՀՕ Հոդված 257.Շրջանառության հարկով հարկման բազան
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
Հոդված 109.Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում
Ինչ վերաբերվում է եկամտային հարկին այն պահվում է երբ ֆիզիկական անձն է եկամուտ ստանում, իսկ Ձեր մոտ հակառակն է: