Էլինա.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ։ Խնդրում եմ՝ օգնեք, ի՞նչ փաստաթղթեր են պետք այն ճանաչելու համար։ Ասեմ, որ ակտիվը գնահատվել է և առկա է շարժական գույքի գնահատման հաշվետվություն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարի վավերացում: Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ բացի գնահատումից։ Կանխավ շնորհակալ եմ։
Փաստաթղթերն են՝ հիմնական միջոցների և տեղակայման ենթակա սարքավորումների ընդունման ակտ, հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտ: Ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ:
Չեք նշել, թե որ հարկման համակարգում եք գործում, ԱԱՀ վճարողի համար Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը: Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները:Ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են այդ ակտիվների ստացման գործարքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժեքների հիման վրա, իսկ այդ փաստաթղթերում արժեք նշված չլինելու դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա:
Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանի համար։ Կազամկերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և ստացել է ակտիվը ֆիզ․ անձից։ Գնահատումը կատարվել է մասնագիտացված կազմակերպության կողմից։ Պատահական կարծիք լսեքի, որ նոտարի վավերացում է անհրաժեշտ բայց թե որ փաստաթղթերի համար չհասկացա։ Ուզում էի հասկանալ էլ ինչ փաստաթղթեր պիտի պատրաստվի բացի գնահատման հաշվետվությունից և հանձման-ընդունման ակտից։
Վերևում սկզբից գրել էի, հաշվապահական փաստաթղթերն են՝ հիմնական միջոցների և տեղակայման ենթակա սարքավորումների ընդունման ակտ, հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտ: Իմ պատասխանը ԱԱՀ վճարողի հաշվով է: