Անի.
Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:
Բարև ձեզ: Ինձ նույնպես շատ է հետաքրքրում այդ հարցը, հարգելի Անի, կարծում եմ, որ չեք վճարի:
Ձեր Ընկերությունը պետք է վճարի նաև ԱԱՀ: Այս վճարումը նախատեսված է ոչ թե հարկային օրենսդրությամբ, այլ մաքսային օրենսգրքով:
Տվյալ դեպքում մաքսատանը վճարված ԱԱՀ-ն մնացած ծախսումների հետ կձևավորի ներմուծվող ապրանքի (բեռի, …) ինքնարժեքը: Այս արդեն հարկային օրենսդրությամբ:
Արան բացարձակ ճիշտ է: