Մարիամ.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ, և բոլոր խանութներում նույն ապրանքները ներմուծված են տարբեր անուններով, ապա դա օրենքի խախտու՞մ է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիամ.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ, և բոլոր խանութներում նույն ապրանքները ներմուծված են տարբեր անուններով, ապա դա օրենքի խախտու՞մ է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այսինքն՝ ո՞նց հասկանալ՝ տարբեր մարդիկ են ներմուծե՞լ, թե՞ ԱՏԳ-ները տարբեր են հայտարարագրվել:
Կարծում եմ՝ եթե ԱՏԳ-ները ճիշտ են, բայց անուններն են տարբեր, ապա օրենքի խախտում չէ, բայց դժվարություններ կստեղծի հաշվապահության համար:
Եթե այլ անուններով նկատի ունեք տարբեր մարդկանց կամ կազմակերպությունների անունով, ապա այո, դա խախտում է, եթե այն հետագայում չի վաճառվում խանութի ՍՊԸ-ին, նախքան խանութներում այն վաճառելը:
Եթե տարբեր անձանց անունով է ներմուծվել ՍՊԸ-ի համար նախատեսված ապրանքը, դա այն անձանց ապրանքն է, ում անունով ներմուծվել է, տվյալ դեպքում ՍՊԸ-ն չունի հարկային պարտավորություն ներմուծման մասով: Այդ անձինք կարող են ձևակերպել իրենց ապրանքի վաճառքը ՍՊԸ-ին, իսկ ներմուծման մասով հարկային պարտավորությունը կմնա տվյալ անձանց վրա: