ՍՊԸ-ն շահաբաժինների վճարման որոշում է ընդունել

Hayk.

Բարև Ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն 2020թ. հունիսին որոշում է ընդունել շահաբաժինների վճարման: Այդ որոշման հիման վրա պետք է 2020թ. հունիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ` Բաժին II-ում ներկայացնեմ շահաբաժնի և եկամտային հարկի չափը։ Իսկ կարո՞ղ եմ արդյոք վճարումը կատարել 2020թ․ դեկտեմբերին՝ կանխիկ եղանակով։ Կա՞ որևէ օրենսդրական սահմանափակում։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես՝ աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք արտադրող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա:
Այսինք` Դուք կարող եք կանխիկ վճարել՝ որոշումը ընդունելուց հետո 12 ամսվա ընթացքում։

Tigran

Կանխիկ վճարումների սահմանափակումները շահաբաժինների վճարման հաշվով չեն տարածվում:

Anushik

Շահաբաժինների վճարման մասով կանխիկ դրամով սահմանափակումները չեն տարածվում։ ԿԱՐԵՎՈՐ․ Համաձայն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց: Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Անի

Անուշիկ ջան, ճի՞շտ եմ հասկանում, որ շահաբաժինը պասիվ եկամուտ է։ Արդյո՞ք էական է, եթե հիմնադիրը գրանցված է որպես տնօրեն։
Կանխավ շնորհակալ եմ: