Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տնտեսվարող սուբյեկտները հարկման մասով տվյալ հարկային տարում գործում են կամ միկրոյի համակարգում, եթե թույլատրվում է կա’մ շրջհարկի, կա’մ ԱԱՀ ու շահութահարկի: Շրջհարկով գործելու դեպքում էլ միկրոյի մասին խոսք լինել չի կարող, իսկ մասնաճյուղ բացելու համար պետք է դիմեք գրանցման համար պետ. ռեգիստր, քանի որ մասնաճյուղը դա ընկերության առանձնացված ստորաբաժանումն է:

Ալլա

Եթե ՍՊԸ-ն գործում է շրջհարկի դաշտում, ապա իր մասնաճյուղերը նույնպես պետք է գործեն շրջհարկի դաշտում, իսկ, եթե ուզում եք դրանք գործեն միկրոյի դաշտում, ապա պետք է բացեք առանձին ՍՊԸ-ներ, կամ ԱՁ-ներ, որ կապ չունենան Ձեր ՍՊԸ-ի հետ, այսինքն՝ հարկային դաշտով չերևա, որ դրանք իրար հետ կապված են։

Karine

Եթե Դուք այս տարի 24 մլն-ի շեմը չեք գերազանցի՝ հաջորդ տարի 2021թ.-ին կարող եք անցնել միկրոյի դաշտ։ Իսկ հիմա պետք է աշխատեք շրջհարկով մինչև տարվա վերջ։

Anushik

Այս տարի գործելու եք շրջանառության հարկի հարկման համակարգում, մասնաճյուղ բացելու կարիք չկա, կարող եք ընդամենը գործունեության հասցե ավելացնել: