Լևոն․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ (օֆսեթ տպարան է): 4 տարի գործունեության ժամանակավոր դադարից հետո ուզում եմ վերսկսել աշխատանքը: Կատարում եմ ա) գրքերի, բուկլետների, պլակատների և այլն օֆսեթ տպագրական աշխատանքներ պատվիրատուների պատվերով բ) և մեր նախաձեռնությամբ տպագրած նյութերի (գրքեր, օրացույցներ, բուլկլետներ) վաճառք հուշանվերների խանութներին և այլ կազմակերպությունների (տուրիստական և այլն): Վաճառքը կատարում եմ անմիջապես և ոչ թե գործակալական պայմանագրով:
Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում:
Հարց 2. Պատվերով արտադրած տպագիր ապրանքը գնորդին առաքելուց պե՞տք է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ դուրս գրեմ, թե՞ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ, արդյոք տարբերություն կա՞: Երկրորդ դեպքում քանի որ առաքման նշանակման վայրը չեմ կարող նշել (այդպիսի տեղ չկա ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ) երևի պետք է նաև ԱՊՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱԳԻՐ գրե՞լ:
Հարգանքներով Լևոն:
Հարց 1. այո, մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը,
Հարց 1.պետք է գրեք ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ,
առաքման նշանակման վայրը կարող եք նշել, դաշտը նախատեսված է,