ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող

Գայանե.

Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Գրավոր դիմեք սոցապ նախարարություն, բացատրեք, թող հիմքերով պարզեն։

Tigran

Այո, դիմեք ԱՍՀՆ և բացատրեք իրավիճակը, խնդրեք, թող հարցումով համոզվեն, որ ՍՊԸ-ն լուծարվել է, կամ ներկայացրեք տվյալները այդ մասին, քանի որ այլ անձի աշխատանքում թերացման պատճառով դուք հիմա տուժում եք:

Գայանե

Ալլա և Տիգրան, շնորհակալություն պատասխանի համար։

Աննա

Զանգահարեք 011-300-114 հեռախոսահամարով և ներկայացրեք վիճակը, սա նախարարության համարներից է, կարծում եմ՝ կօգնեն։