Gayane.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ ՍՊԸ-ի գործունեության ոլորտը մշակույթն է, շրջհարկով է աշխատում։ Հիմա հարցս. այդ մշակութային, ստեղծագործական ծրագրերի համար ոմն կազմակերպությունը բարեգործական դրամաշնորհ է տրամադրում։ ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի այդ գումարի հետ կապված։ Խնդրում եմ բոլոր տեսակի հաշվետվության ձևերը գրեք, այդ թվում նաև տարեկան։ Շատ շնորհակալ կլինեմ։
ՀՕ Հոդված 256. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:
Հոդված 257. Շրջանառության հարկով հարկման բազան
1. Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:
Այսինքն՝ շրջհարհարկով աշխատող ՍՊԸ համար ստացված բարեգործական դրամաշնորհը չի համարվում հարկման օբյեկտ։
Համարվում է հարկման օբյեկտ և հարկվելու է այդ գումարի 5 տոկոսի չափով:
Հարգելիներս, հիմա հարկվու՞մ է, թե՞ ոչ:
Չի հարկվում, օրենքի հղումը տվել եմ։
Շնորհակալ եմ Ալլա ջան:
Եթե ստացված դրամական միջոցների դիմաց ստացողի կողմից տրամադրողին կամ այլ անձանց մատակարարվելու են ապրանքներ, մատուցվելու են ծառայություններ և (կամ) կատարվելու են աշխատանքներ, ապա ստացված դրամական միջոցները որպես ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դիմաց ստացվող եկամուտ, ներառվում են ՇՀ-ով հարկման օբյեկտում: Հակառակ դեպքում, եթե ստացված դրամական միջոցների դիմաց բացակայում է ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, ապա ստացված դրամաշնորհային միջոցները, որպես անհատույց ստացված ակտիվներ, ՇՀ-ով հարկման օբյեկտ չեն համարվում: