ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ

Sofi.

Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
PA

Գրեք կամ զանգեք, հանդիպենք գրասենյակում մանրամասն բացատրելու համար h.accntnt շնիկ gmail.com, 091526211

Karen

Քանի որ սայթում հայտնվել են մարդիկ (օրինակ PA-ի նմանները), որոնք ուզում են այս անվճար սայթում գումար աշխատել, դրա համար ես կպատասխանեմ Ձեր հարցին անվճար: Դուք կարող եք ցանկացած գնով վաճառել ավտոմեքենաները, բայց ստացված գումարը պետք է եկամուտ դիտեք ու 20% շահութահարկ վճարեք:

Սոֆի

Շնորհակալ եմ խորհրդի համար, հենց այդպես ել կվարվեմ։

Քնարիկ Հոխանյան

Սոֆի, ոչ մեկի հետ չհանդիպեք, Կարենը ճիշտ է: