ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարի երեկո բոլորին:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:

Կանխավ շնորհակալ եմ……………

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

6111 հաշիվը արտադրանքի վաճառքից հասույթն է, երևի թե 6112 կամ 611

Արփինե

Շնորհակալություն Արթուր, Դուք ինձ շատ օգնեցիկ, իսկ կարող եք ասել դրամարկղի մուտքի և ելքի օրդերները պարտադիր է լրացնել թե ոչ.

Շնորհակալություն

Արթուր

Անպայման պետք է լրացվի, երեք օրվա կասայի չեկին մեկ մուտքի օդեր, իսկ ելքի օրդերները լրացվում են իրենց ամսաթվերով հիմքերի հետ միասին

Արփինե

Անչափ շնորհակալ եմ Արթուր.

Հերմինե

Արթուր եթե նկատի ունեք ՀԴՄ-ով վաճառքի դրամային մուտքը , ապա
3 աշխատանքային օրը վերաբերվում է ԱԱՀ վճարողներին.
Եթե Արփինեն ԱԱՀ վճարող չէ, կարող է 10 աշխատանքային օրը մեկ մի մուտքի օրդեր գրել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այն կազմակերպություններում (բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՀ վճարող չհամարվողներ), որտեղ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ՝ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով oրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի oրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման oրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային oրվա ընթացքում:

Արթուր

Հերմինե հասկանալի է, ես փակում եմ երեք օրը մեկ, ինձ օրենքը արգելում է դա անել? եթե տաս օր չգրեմ մուտքի օրդեր ստւգման ժամանակ կարող եմ հարկայինի աշխատողին ձեր նշված օրենքով պատասանել? Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե

Հերմինե ՍՊԸ-ն չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց ես մի բան չհասկացա, եթե 10 օրվա կուտակված ՀԴՄ-ների գումարները չեմ մուտքագրում դրամարկղային գրքում, ապա կարող եմ 10 ՀԴՄ-ների գումարների հանրագումարը մեկ մուտքի օրդերով մուտքագրել???? ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ.

Հերմինե

Արթուր
Իհարկե չի արգելում, կարելի է և ամեն օր………..
Պարզապես, ես Արփինեին ավելի հեշտ ձև էի ցանկանում հուշել……….