Աղասի.
Բարև ձեզ:
08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»:
Կանխավ շնորհակալություն:
Ձեր գրածից հասկացվում է, որ ոնց որ դա Ձեր պարտավորությունը չպետք է լինի, այլ վաճառողինը, քանի որ նա է գույք օտարել, Դուք գնորդ եք: Մի հատ նորից կարդացեք՝ հո չեն շփոթել, կամ Դուք եք ստանձնել պարտավորություն ըստ պայմանագրի վաճառողի եկամտային հարկի պարտավորությունը իր համար վճարելու, նորից կարդացեք և՛ կամերալի արձանագրությունը, և՛ առքուվաճառքի պայմանագիրը: Գրեք, միգուցե ես լավ չեմ հասկացել՝ խնդիրը ինչումն է:
Դուք որպես հարկային գործակալ ֆիզ. անձից պետք է գանձեիք եկամտային հարկ ձեռք բերված միկրոավտոբուսի պայմանագրային գնի 10 %-ի չափով և վճարեիք ՀՀ պետ. բյուջե միասնական հաշվին, ինչպես նաև 2019թ. նոյեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկի աղյուսակում (007 տող) <> պետք է արտացոլեիք տվյալները: Կարող եք հանձնել 2019թ. եկամտային հարկի ճշգրտված հաշվետվություն, գումարը վճարեք, իհարկե 2019թ. դեկտեմբերի 20-ից կհաշվարկվի նաև օրական 0,075 % տույժ:
ՀՀ օրենսգրքի հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
9. Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
Դուք պետք է գույքի դիմաց վճարված գումարի 10 %-ը որպես հարկային գործակալ վճարեք բյուջե և ձև 189. Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկում ցույց տաք:
Այո, որպես գնորդ Դուք հանդես եք գալիս որպես հարկային գործակալ և գույքի արժեքի 10 %-ի չափով եկամտահարկ հաշվելու և վճարելու պարտավորություն ստանձնում: 189 ձևի 2-րդ բաժնում պետք է արտացոլվի գործարքը և տարեվերջին՝ 165 ձևում: