ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին

emi.

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Roza

Եթե կաբելը գնել եք նոյեմբերին, և չի շահագործվել, սկզբից ճանաչեք դտ118.11 -կտ 521.1, այս դեպքւմ մուտքի ապրանքագիր կարող եք լրացնել, շահագործման պահից սկսած դտ111.9-կտ118.11 լրացնում ՀՄ-ի շահագործման հանձնման ընդունման ակտ: Շահագործվող ամիսների համար կհաշվեք մաշվածություն դտ 712.2 կտ112.9:

emi

ՀՄ-ի շահագործման հանձնման-ընդունման ակտը բավարար չէ՞: Շնորհակալություն, Ռոզա ջան:

emi

Ռոզա ջան, նաև ավելացնեմ` ես գրանցել եմ որպես շինանյութ 2116 հաշվում, իսկ հետո տարվա վերջում կճանաչեմ որպես ծախս 8111, այսպես սխա՞լ է:

Roza

Եթե ճանաչեք ՀՄ, շահագործման-ընդունման ակտը բավարար է:
Իսկ շինանյութի դեպքում դժվարանում եմ, քանի որ ստույգ ինչ կաբել է` չգիտեմ, եթե 1 տարվա ընթացքում է օգտագործվելու, կարող եք նաև շինանյութ ճանաչել: