EvA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում, բայց գումարն անհրաժեշտ է տնօրենին` անձնական նպատակներով օգտագործման: Ինչպե՞ս վարվել, գումարը ինչպե՞ս ելք անել: Ասեմ, որ տնօրենի անունով փոխառություններ կան, բնականաբար դա կարող ենք ետ վերադարձնել և որոշակի գնումներ կատարել` օրինակ շուկայից` 11% -ով` գրասենյակային ծախսեր ձևակերպելու համար: Էլ ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ գումարը բանկային հ/հ-ին մուտք լինելու դեպքում, ՍՊԸ-ի համար դա ներդրու՞մ է համարվում, փոխառությու՞ն, թե՞… Ի՞նչ ձևակերպումներ տալ գումարը ելք անելու ժամանակ, վարկը մարելու ժամանակ:
Սպասում եմ պատասխանների: Շնորհակալություն:
Եվա, ունեմ նույն խնդիրը, լուծել եմ, երկար գրելու հավես չկա, զանգահարեք 437767, 10.00-ից 13.00, կասեմ:
Եվա, գումարը ամբողջությամբ կանխիկացնում եք, որևէ սահմանափակում չկա դրամարկղում կանխիկ դրամի չափի վերաբերյալ: Կանխակացման ժամանակ կատարում եք Դտ 251-Կտ 252 ձևակերպում, սա ուղղակի դրամական միջոցների շարժ է: Հետո, փոխառության մասով կատարեք պարտքի մարում (Դտ 513-Կտ 251): Տեսեք, եթե չբաշխված շահույթ ունեք, կատարեք շահաբաժնի վճարում: Եթե այդքանով գումարը չի մաշվի, անհանգստանալու կարիք չկա, ձեր մոտ ուղղակի կառաջանա ավելցուկ դրամարկղում, որը միևնույնը ժամանակի ընթացքում կմաշվի (այդ չարաբաստիկ վարկը հո պիտի մարվի): Ինչ վերաբերվում է հարկայինի ստուգման: Հենց ստանում եք հանձնարարագիրը, նույն օրը ավելցուկի չափով գրեք առհաշիվ ելքի օրդեր տնօրենի անունով, նա իրավունք ունի երեսուն օր այդ գումարը պահի իրեն մոտ: Վերջ, դրամարկղի մնացորդը նորմալ է, իսկ տնօրենին, կամ ենթադրենք նրա տան սեյֆը հարկային տեսուչները ստուգելու իրավունք չունեն:
Շատ ցավոտ խնդիր է, փորձեք բացատրել, որ դա իր փողը չէ, հարկայինի կողմից դա կդիտվի որպես առանց փաստաթղթային հիմնավորման ծախս, կհաշվարկվի դրա 11%-ը, գումարած տուգանք և տույժի տոկոսներ: Աշխատեք հեռու մնալ նման արկածախնդիր մարդկանցից:
Շնորհակալություն: