Մարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):
ՀՕ հոդված 73, մասեր 12, 14՝
2. Օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա կամ հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետագայում կրկին հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու դեպքում կարող է մարվել ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվին: Սույն մասի կիրառության իմաստով՝ հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, այդ ժամանակաշրջանում Օրենսգրքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները:
14. Սույն հոդվածով սահմանված կարգով վերաձևակերպումներ չեն կատարվում, եթե վերաձևակերպում կատարելու՝ սույն հոդվածով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողը չի համարվում ԱԱՀ վճարող:
Հարկման ընդհանուր համակարգից շրջ. հարկի անցնելիս ԱԱՀ-ի դեբետները վերաձևակերպման ենթակա չեն՝ ի օգուտ հարկ վճարողի: Աշխատելու եք շրջ. հարկի սովորական պահանջներով՝ շրջանառությունից կախված, անկախ ձեռքբերումներից: