Lara.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են`
1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել
2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք:
Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:
Lara ջան, գրեք այս մեյլով, կփորձեմ պատասխանել art4b շնիկ mail.ru 🙂
Լառա ջան, “մինիմալ գին” արտահայտություն չկա, գոյություն ունի մաշվածություն հասկացությունը: Նախ Դուք պետք է մաշվածությունը ծախս ճանաչեք, հետո վճարելուց նրա վերջնական մնացորդը, այսինքն մաշվածության գումարը հանելուց հետո ինչ արժեք որ մնաց, այն ճանաչելու եք ծախս, իսկ հասույթը եկամուտ: Եթե դրանց տարբերությունը դրական է, այսինքն հասույթը ավելի շատ է, ուրեմն այդ ավել մասը կհարկվի, իսկ եթե ոչ, ապա հարկվող շահույթից կնվազեցվի այդ չափով: