Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել․ ՍՊԸ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով, 2022թ. հունվարի 5-ին ձեռք է բերել ջերմափչող սարք 50.000դր. արժողությամբ, իսկ հունվարի 27-ին ձեռք է բերել ևս մեկը նույն արժող.: Կարո՞ղ եմ 2-ը միասին ձևակերպել հիմնական միջոց, թե՞ ճանաչեմ ծախս:
1) Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում։
Երկուսն էլ ճանաչում եք ծախս ձեռք բերման տարում։
Շատ շնորհակալ եմ:
Կօգնեք տալ ձևակերպում: Կանխավ շնորհակալ եմ:
դտ 713, 712 կտ 52151
Շնորհակալություն
Ըստ հարկային օրենսգրքի 50․000-ից ավել արժողության դեպքում պետք է ճանաչվի ՀՄ, իսկ մինչև 50․000-ը ներառյալ հարկման բազայից նվազեցվում է, ուստի կարող եք միանգամից ծախս ճանաչել։ Ծախսի հաշիվը կախված է գործունեության բնույթից, կախված նրանից, թե այդ սարքը ինչ նպատակով եք օգտագործելու՝ իրացման, արտադրության թե վարչական նպատակներով։
Անչափ շնորհակալ եմ:
Ճանաչեք ծախս 2022թ. համար։
Եթե 50,000 դրամ է ապա հաշվետու տարում պետք է ցուց տաք որպես ծախս։