Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ, ասեք՝ ՍՊԸ հիմնադրելուց հետո ի՞նչ է պետք անել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ, ասեք՝ ՍՊԸ հիմնադրելուց հետո ի՞նչ է պետք անել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ունենալ էլեկտրոնային ակտիվ ստորագրություն կամ ունեցող անձի միջոցով հարկային ներկայացնել կամ միկրոբիզնեսում գործելու, կամ շրջ. հարկի ռեժիմում գործելու, կամ ԱԱՀ ռեժիմում գործելու հայտարարություն: Ընդ որում, միկրոբիզնեսի ռեժիմում գործելու հայտարարություն տալու համար կարևոր է, թե ինչ գործունեությամբ եք զբաղվելու:
Ո՞ր փուլում եք: Նախ պետք է հրամանով տնօրեն ունենալ, եթե աշխատակիցներ եք ընդունելու, հրաման և գրանցման հայտեր պետք է ներկայացնեք, եթե ՀԴՄ-ով վաճառք եք ունենալու` ՀԴՄ-ի դիմում և ստացում, հետո նոր գործունեության սկսում, պայմանագրեր, եթե վարձակալությամբ տարածք ունեք, եթե ավելի կոնկրետ գրեիք հարցը, ավելի կոնկրետ կգրեի, սկսեք այստեղից…
Նախ պետք է նշեք Ձեր գործունեության տեսակը, ըստ դրա ընտրեք հարկային դաշտը՝ համապատասխան հայտարարություն ուղարկելով հարկային:
Պետք է հաստատեք էլեկտրոնային ստորագրությունը: Եթե ունեք աշխատողներ, ապա ուղարկեք նրանց հայտերը:
ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.20թ., տնտեսական գործունեության դասակարգիչն է F43.21.1- էլեկտրական համակարգերի դասակարգում: Ունեմ ակտիվ էլ. ստորագրություն: Աշխատողներ դեռ չկան, հիմնադիրը հիմնադրի դիմումի համաձայն նաև տնօրեն է:
Հարցեր՝
1. ի՞նչպես է որոշվում, թե որ հարկատեսակով է հարկվելու,
2. արդյո՞ք հնարավոր է գրանցել 2-րդ տնտեսական գործունեության դասակարգիչը:
1. Որ հարկատեսակով հարկվելու համակարգի ընտրությունը որոշվում է հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան հոդվածներով:
2. Հնարավոր է գրանցել 2-րդ տնտեսական գործունեության դասակարգիչը, դա ավելի լավ է արտացոլեք հարկային հաշվետվություններով, օրինակ՝ շրջ. հարկի: