Աննա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 2024-ի մինչև նոյեմբերը ՍՊԸ կաշխատի շրջանառության հարկով, իսկ հետո, քանի որ կանցնի 115 մլն շեմը, 2 ամիսը կաշխատի հարկման ընդհանուր համակարգով: Արդյո՞ք հնարավոր է 2025թ ՍՊԸ նորից շրջհարկի դիմում ներկայացնի ու աշխատի շրջհարկով։
Հարգելի Աննա, եթե 2024թ-ին 115 միլիոն դրամ շեմը գերազանցեք, 2025-ին չեք կարող համարվել շրջանառության հարկ վճարող։
Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը:
շնորհակալ եմ
Ոչ չեք կարող, քանի որ համաձայն ՀՕ-ի 254 հոդվածի 2-րդ կետի <<2. Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը:>>
2025-ին չեք կարող համարվել շրջանառության հարկ վճարող։ միայն հանրային սննդի դեպքում այս տարի լրիվ կարող եք մնալ շրջանառության հարկ վճարող։
Հարգելի Աննա․ Ձեր նշված դեպքում 2025թ․ կարող եք աշխատել միայն ԱԱՀ-ի՝ այսինքն ընդհանուր հարկման դաշտում