Էդուարդ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ՍՊԸ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկային դաշտում, բայց զբաղվում է նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրմամբ Հայաստանի սահմաններում, անհատույց տրամադրված ավտոմոբիլներով՝ կազմակերպում ենք էքսկուրսիաներ, շրջագայություններ, պատվերով ուղևորափոխադրումներ։ Հիմա ունեմ մի քանի հարց․
1․ արդյո՞ք պետք է տեղափոխվել շրջհարկի դաշտ, թե՞ կարելի է նաև միկրոյով ստանալ 19,7 հոդվածով սահմանաված արտոնագիրը։
2․ հաշվետվություններում արտոնագրի մեջ նշված է “մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում”, եթե արտոնագիրը ստանանք, հնարավո՞ր է հետագայում տաքսի ծառայություն մատուցելու հետ կապված հարկային պարտավորություններ, լիցենզիայի պահանջ և այլն առաջանան։
1 պետք է տեղափոխվեք շրջհարկի դաշտ
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.
2 Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը լիցենզավորման ենթակա գործնեություն է.