Ահարոն.
Բարև ձեզ։ Ես ունեմ 2017թ․ բացված ՍՊԸ, բայց չունեմ ոչ մի տվյալներ (ՀՎՀՀ, ՍՊԸ-ի անուն, բացման օր), քանի որ բացված օրվանից չեմ օգտագործել։ ՀԻմա այդ ՍՊԸ-ն ցանկանում եմ փակել, բայց պետ․ ռեգիստրի և հարկայինի բազաներում չկարողացանք գտնել այդ ՍՊԸ-ն, քանի որ չհայտնեցի բավարար տեղեկություններ։ Ասեցին, որ փնտրեմ արխիվում։ Կասե՞ք ինձ՝ որտեղ փնտրեմ այդ ՍՊԸ-ն, որպեսզի փակեմ:
Էլեկտրոնային նամակ գրեք պետռեգիստր, կից սկան արած ուղարկեք անձանգրի պատճենը, գոնե այդ տվյալներով կփորձեն գտնել:
Եթե գոնե մեկ գործարք հիշում եք, որ կատարվել է, այսինքն՝ եթե հաշիվ Ձեզ ներկայացրել են, ապա կարող եք դիմել դիմացի կողմից իմանալ ՀՎՀՀ, որի հետևանքով արդեն արխիվում կարող եք փնտրել: