Գայանե.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:
Գայանե.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:
ՍՊԸ-ի հիմնադիրը կարող է այլ ՍՊԸ-ում հանդես գալ որպես էլի հիմնադիր, սակայն այդ դեպքում կհամարվեն փոխկապակցված կազմակերպություններ, ու օրենքով արգելված է, որ միկրոբիզնեսի համակարգում գործեն փոխկապակցված համարվող կազմակերպությունները:
Փոխկապակցվածթյան հարց կարող է առաջանալ և ընդհանուր հարկման դաշտում կհայտնվեք:
Ներսես ջան, փոխկապակցված լինելու դեպքում շրջհարկով չեն կարո՞ղ աշխատել:
Շնորհակալ եմ պատասխանների համար: Հարգելիներս, իսկ շրջանառությունը կապ չունի՞: ՍՊԸ-ները արվեստի գործունեությամբ են զբաղվելու: Առաջին ՍՊԸ այս տարվա մեջ շրջանառություն չունի, իսկ երկրորդը նոր պետք է բացվի:
Ոչ, շրջանառությունը կապ չունի:
Եթե հիմնադիրը ունի 20 տոկոսից ավել մասնակցություն որևէ կազմակերպությունում, ապա երկուսն էլ կհայտնվեն ընդհանուր հարկման դաշտում անկախ շրջանառությունից: